Եվա Լոնգորիան քաղաքական խմբի ղեկավար է դարձել

18:11 • 07.05.14

Հոլիվուդյան դերասանուհի Եվա Լոնգորիան դարձել է նոր քաղաքական խմբի՝ Latino Victory Project-ի ղեկավարներից մեկը, տեղեկացնում է Lenta.ru-ն։

 

Աստղը հայտարարել է ԱՄՆ-ի քաղաքականության մեջ լատինամերիկացիների ներառվածությունն ավելացնելուն ուղղված ջանքերի մասին։ Շարժման համահիմնադիրը գործարար Հենրի Մունյոզ Երրորդն է։

 

Դերասանուհին հույս է հայտնել, որ Latino Victory Project-ին կհաջողվի ավելացնել լատինամերիկացիների թիվը տեղական իշխանության մարմիններում՝ բարձրացնելով ԱՄՆ իսպանախոս բնակչության քաղաքականացվածության մակարդակը։

 

39-ամյա դերասանուհին և կոսմետիկայի L'Oreal բրենդի դեմքը նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի 435 անդամներից միայն 28-ն են լատինամերիացի, իսկ Սենատի 100 անդամներից՝ միայն երեքը։

 

Քաղաքական շարժման հիմնադիրներն ընդգծում են, որ Latino Victory Project-ը ոչ թե կուսակցություն, այլ հասարակական շարժում է։