BMW-ն թողարկել է M5 սեդանի հատուկ գերհզոր տարբերակը (լուսանկարներ)
BMW ընկերության 5-րդ սերիայի առաջին «հզոր» սեդանը ցուադրվել է 30 տարի առաջ` Ամստերդամի ավտոսրահում: Ինչպես ներկայացնում է Vesti.ru-ն` բավարական ընկերությունը մտադիր է նշել հոբելյանը` ներկայիս M5 մոդելի հատուկ տարբերակի թողարկմամբ, որը կներկայանա առավել հզորացված շարժիչով, որը կլինի տվյալ սերիայի պատմության մեջ ամենահզորը:
Մինչ այժմ BMW M5 մոդելի ամենահզոր տարբերակը համարվում էր Competition Package գործառութային փաթեթով համալրված մոդելը: Փաթեթը ներառում է 4.4 լիտր ծավալային 8 մխոցային շարժիչի հզորության ավելացումը` 560-575 ձիաուժ հզորության: Եթե ստանդարտ սեդանը 100 կմ/ժամ արգությունը ձեռք է բերում 4.3 վայրկյանում, ապա գործառութային փաթեթի շնորհիվ առավելագույն արագությունը հասնում է 250-305 կմ/ժամի:
BMW M5-ի հոբելյանական մոդելը կհամալրվի նույն շարժիչով, որը կկարողանա զարգացնել 600 ձիաուժ հզորություն: 100 կմ/ժամ արագությունն այն կզարգացնի 3.9 վայրկյանում:
BMW M5 հատուկ հոբելյանական մոդելի դեբյուտը կկայանա «Գուդվուգի» արագության փառատոնի ժամանակ, որը տեղի կունենա հունիսին: Սեդանը կթողարկվի սահմանափակ քանակով` 300 օրինակով:




















