Ամերիկացին վիճակախաղով ավելի քան 76 մլն դոլար գումար է շահել

09:55 • 07.05.14

ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի բնակիչը Mega Millions համազգային վիճակախաղով 76.4 մլն դոլար է շահել, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Նշվում է, որ տղամարդը, ով չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը, տարիքն ու աշխատավայրը, հաջողակ տոմսը գնել է ոգելից խմիչքների խանութից, որի տնօրինությունը 100.000 դոլարի չափով պարգևավճար կստանա։

 

Հայտնի է նաև, որ հաղթողը որոշել է գումարը մասառմասի փոխարեն միանգամից վերցնել։ Սակայն եթե նա համաձայներ գումարը 30 տարվա ընթացքում ստանալ, ապա գանձվող հարկերի չափն ավելի քիչ կլիներ, իսկ ստանալիք գումարը կգերազանցեր 76.4 մլն դոլարը։