Mercedes-Benz-ը հաճախորդներին ուղղաթիռներ կտրամադրի
Բավականին անսպասելի որոշում է կայացրել Mercedes-Benz ընկերությունը՝ ձգտելով հոգ տանել իր հաճախորդների մասին։ Գերմանական ավտոկոնցեռնն իր հաճախորդներին կտեղափոխի ուղղաթիռներով, երբ վերջիններս չկարողանան օգտվել մեքենայից այդ պահին, հայտնում է ДНИ.ru-ն։
Ընկերության տվյալ ծառայությունը գործում է միայն Ավստրալիայում՝ Մելբուրնի օդանավակայանում։ Ընդամենը 4 րոպեում Heli-Express ուղղաթիռն առավել հարուստ հաճախորդներին կտեղափոխի մեգապոլիսի կենտրոնական գործնական շրջան։
Ծառայությունը գնահատվել է 254 ավստրալական դոլար։ Ընկերությունում վստահեցնում են, որ մոտ ժամանակում Heli-Express ուղղաթիռները կսկսեն իրենց չվերթները նաև Մելբուրնի այլ օդանավակայաններից։
«Heli-Express ծառայությունը ցույց է տալիս մեր հաճախորդների հարմարավետության ևս մեկ չափանիշ, հատկապես նրանց համար, ովքեր խնայում են սեփական ժամանակը»,- նշել է Mercedes-Benz-ի ավստրալական մասնաճյուղի ղեկավար Հորսթ ֆոն Սանդենը։










