Մոսկվայում ձյուն է տեղացել (լուսանկար)
Մոսկվայի հարավում այսօր առավոտյան ձյուն է տեղացել։ Տեղումներ են գրանցվել հարավ-արևելյան և հարավ-արևմտյան շրջաններում, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Ձյունը տեղացել է բավական խոշոր փաթիլներով։ Մասնագետների խոսքերով՝ դա տեղի է ունենում այն պատճառով, որ բարձրության վրա օդի ջերմաստիճանը շատ ցածր է, սակայն շուտով իրավիճակը կփոխվի։
Օդերևութաբանները կանխատեսում են, որ առաջիկա ժամերին ջերմաստիճանը կբարձրանա մինչև 10-12 աստիճան, իսկ անձրևանոցներն այլևս պետք չեն լինի, քանի որ նոր տեղումներ չեն սպասվում:
Համաձայն կանխատեսումների՝ ամեն անցնող օր եղանակն ավելի կտաքանա, իսկ տոնական օրերին կհասնի 18-23 աստիճանի։
Մոսկվայում մայիսին տեղումներ հազվադեպ են լինում։ Հիմնականում գարնան վերջին ամսին ՌԴ մայրաքաղաքում բավական տաք է լինում։ Օրինակ՝ 2007թ.-ին օդի ջերմաստիճանը հասել է 33 աստիճանի։












