Ֆրանսիացի գիտնականները ներքին օրգանները ցուցադրող հայելի են հնարել

00:10 • 07.05.14

Ֆրանսիայի համալսարաններից մեկի գիտնականները փորձարկել են եռաչափ թվային հայելին, որն ընդունակ է արտացոլել ներքին օրգանները:Այս մասին հաղորդում է Риа Новости-ն:


Նոր հայելու էկրանին արտացոլվում են պատկերներ, որոնք նախապես հավաքվել և մշակվել են ռենտգենի և մագնիսառեզոնանսային տամոգրաֆիայի օգնությամբ:


Դրանից հետո հայելու մեջ իրական պատկերի փոխարեն երևում է ներքին օրգանների և ոսկորների արտացոլանքը:
Գիտնականները կարծում են, որ իրենց նոր գյուտը կկիրառվի բժշկության մեջ, որը կօգնի հանգամանորեն պատրաստվել վիրահատությանը:


 

Ֆրանսիացի գիտնականները ներքին օրգանները ցուցադրող հայելի են հնարել