Վաշինգտոնում ձերբակալել են Օբամայի դուստրերին տեղափոխող մեքենաների շարասյանը հետապնդող վարորդին

10:43 • 07.05.14

Վաշինգտոնում ձերբակալել են 55-ամյա վարորդի՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դուստրերին տեղափոխող մեքենաների շարասյանը հետապնդելու համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The New York Times-ին: Դեպքը տեղի է ունեցել, երբ շարասյունը հատել է Սպիտակ տան մոտ գտնվող հսկիչ-անցագրային կետը։

 

Honda ավտոմեքենան, որի ղեկին եղել է Մեթյու Գոլդսթեյնը, կանգնեցվել է Գաղտնի ծառայության աշխատակցի կողմից: Ինչպես հայտնել է հատուկ ծառայության մամուլի քարտուղարը, վարորդին ապօրինի ներխուժման մեղադրանք է ներկայացվել։ Նշվում է, որ Գոլդսթեյնն ԱՄՆ ֆինանսների նախարարություն մուտքի անցագիր է ունեցել, որի շենքը գտնվում է նախագահական նստավայրից ոչ հեռու:

 

Նախագահի գրասենյակի ներկայացուցիչն ասել է իր հերթին, որ Գոլդսթեյնի մեքենայի մեջ ոչ մի կասկածելի բան չի հայտնաբերվել։