Օլանդը չի մասնակցելու հայաստանյան Կարֆուրի բացմանը, այլ այցելելու է այն վայրը, որտեղ տեղակայվելու է հիպերմարկետը. պարզաբանում

14:12 • 07.05.14

Ֆրանսիայի Նախագահի՝ առաջիկայում Հայաստան կատարվելիք պետական այցի ընթացքում Ֆրանսիայի Հանրապետության Նախագահը ոչ թե մասնակցելու է Կարֆուր հիպերմարկետի բացմանը, այլ այցելելու է այն վայրը, որտեղ հետագայում տեղակայվելու և բացվելու է Կարֆուրի առաջին հիպերմարկետը։ Այս մասին ասվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան պարզաբանման մեջ՝ ի պատասխան լրատվամիջոցների կողմից այսօր տարածած տեղեկատվության, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 12-ին Երևանում կմասնակցի ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետի բացմանը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս մասին հայտարարվել է մայիսի 6-ին Ելիսեյան պալատում տեղի ունեցած Ֆրանսիայի Նախագահի երկու խորհրդականների ճեպազրույցի ընթացքում, որին հայ ֆրանսախոս լրագրողները հետևելու հնարավորություն ունեցան ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը հեռախոսակապի միջոցով։