Պենտագոնը հայտարարել է ողջ աշխարհում իր ռազմական ներկայությունն ավելացնելու պլանների մասին

10:55 • 07.05.14

Պենտագոնը մտադիր է ամրապնդել ողջ աշխարհում ռազմական ներկայությունն ու ակտիվացնել պաշտպանական համագործակցությունը դաշնակիցների հետ, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը, գրում է Взгляд-ը:

 

«Այսօր ամերիկացի զինվորականները գտնվում են մոտ 100 երկրներում, դա ողջ աշխարհում մոտ 400 հազար մարդ է… Մեր բյուջեի նախագիծը և պաշտպանական ռազմավարությունը հստակ հասկացնել են տալիս, որ չնայած մենք կրճատում ենք զինված ուժերը, մենք չպետք է ուղղակի վերադառնանք կայազոր: Մենք պետք է շարունակենք ուժեղացնել դաշնակիցների հնարավորությունները, ձևավորենք նոր դաշինքներ և ամրապնդենք հները»,- ասել է Հեյգելը՝ ելույթ ունենալով միջազգային հարաբերությունների հարցերով Չիկագոյի խորհրդում:

 

Նրա խոսքով՝ ուշադրության կենտրոնն այժմ շեղվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ուղղությամբ, բայց կարևոր են նաև մյուս տարածաշրջանները։