Այսօր Ռադիոյի օրն է
Այսօր ռադիոն, հեռուստատեսությունը, բջջային կապը դարձել են մեր առօրյայի անբաժանելի մասը։ Այս առումով հատկանշական է մայիսի 7-ը, որը համաշխարհային գիտության ու տեխնիկայի պատմության մեջ ամրագրվեց որպես Ռադիոյի ծննդյան օր։
Ինչպես նշում է calend.ru-ն, հեռավոր 1895թ. հենց այս օրն է ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը ներկայացրել իր ստեղծած՝ աշխարհում առաջին ռադիոընդունիչը՝ իրականացնելով ռադիոկապի առաջին սեանսը։
1945թ. մայիսի 7-ին ԽՍՀՄ-ում մեծ շուքով նշվել է ռադիոյի գյուտի 50-րդ տարեդարձը։ Եվ այս կապակցությամբ երկրի կառավարությունը որոշել է այս ամսաթիվը սահմանել որպես Ռադիոյի օր։
Աղբյուրը նկատում է, որ ժամանակակից տեղեկատվական բումը կապի ոլորտի գիտնականների, ինժեներների, տեխնիկների բազմաթիվ սերունդների աշխատանքի արդյունք է։ Ուստի ռադիոյի օրը միանշանակ կարելի է համարել նաև հեռուստատեսության, ռադիոհեռարձակման, կապի ոլորտի այլ ներկայացուցիչների, ինչպես նաև ռադիոսիրողների տոն։










