Սիրահետման ագրեսիվ տարբերակը նախընտրող տղամարդիկ մեծ պահանջարկ չունեն

00:54 • 07.05.14

Կանայք սիրում են այն տղամարդկանց, ովքեր հոգ են տանում իրենց մասին՝ առանց ավելորդ կպչունության, ոչ թե նրանց, ովքեր պայքարի մեջ են մտնում իրենց սիրեցյալի սիրտը գերել ցանկացող ցանկացած մրցակցի հետ: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Times of India-ին:


Դա փաստում են Էկսետերի համալսարանի պրոֆեսոր Դեյվ Հոսկենի անցկացրած ուսումնասիրությունները: Պրոֆեսորն ուսումնասիրել է սեռական կոնֆլիկտը, և դիտարկումների արդյունքում նման եզրահանգման է եկել:

 

Առավել գրավիչ և տղամարդկանց հետ հակամարտելու կարողությամբ օժտված տղաներն ըստ երևույթին՝ այդքան էլ արդյունավետ չեն համարվում կանանց համար, բայց արդյունքում՝ հենց այդպիսի զույգերն են ընդունակ առավել գրավիչ և մրցունակ սերունդ տալ:
 

Սիրահետման ագրեսիվ տարբերակը նախընտրող տղամարդիկ մեծ պահանջարկ չունեն