Մոսկվայում ձերբակալվել են «Էլեկտրոնիկի արկածները» ֆիլմից Տորսուև եղբայրները
«Էլեկտրոնիկի արկածները» ֆիլմի հայտնի դերասաններ Վլադիմիր և Յուրի Տորսուևներից յուրաքանչյուրը արգելված վայրում ծխելու համար մեկ ու կես հազար ռուբլի տուգանք կվճարի:
Ոստիկանության աշխատակիցները հայտնի դերասաններին ձերբակալել են մետրոյի «Սպորտիվնայա» կայարանի մուտքի մոտ՝ ծխելու համար արգելված վայրում ծխելիս: Այս մասին հաղորդում է lifenews.ru-ն:
Վլադիմիր և Յուրի Տորսուևները մոտակա ոստիկանական բաժանմունք են տեղափոխել օրենքի խախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով:










