ԱՄՀ-ի կարծիքով՝ Ուկրաինային տրամադրված միջոցները կբավարարեն ռուսական գազի պարտքը մարելու համար
Ուկրաինային հատկացված օգնության տրանշը բավարար միջոցներ ունի գազի մատակարարումների համար երկրի ունեցած պարտքը մարելու համար, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով Ուկրաինայում ԱՄՀ-ի ներկայացուցիչ Ժերոմ Վաշեի հայտարարությանը:
Վաշեի խոսքով՝ Ուկրաինային օգնության ծրագիրը ելնում է 385$-ի չափով գազի գնից:
«Գազի գինը պետք է քննարկեն «Нафтогаз Украины»-ն և «Газпром»-ը»,- հայտարարել է նա՝ պարզաբանելով, որ գազի շուկայական գինը հնարավոր չէ նշել:
Ուկրաինայի պարտքը գազի մատակարարման համար 3,5 միլիարդ դոլար է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան 3.19 մլրդ դոլար է ստացել Արժույթի միջազգային հիմնադրամի ծրագրով՝ ուկրաինական տնտեսությանն աջակցելու նպատակով։










