Ուկրաինան ԱՄՀ-ից ստացել է առաջին տրանշը՝ 3 մլրդ դոլարի չափով
Ուկրաինան 3.19 մլրդ դոլար է ստացել Արժույթի միջազգային հիմնադրամի ծրագրով՝ ուկրաինական տնտեսությանն աջակցելու նպատակով, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Միջոցները նախատեսված են մակրոտնտեսական կայունության և տնտեսական աճի համար, հաղորդել են Ուկրաինայի ազգային բանկի մամուլի ծառայությունից։
«Տրանշի բոլոր միջոցներն Ուկրաինա են հասել երեքշաբթի, և դա հաստատում է միջազգային ֆինանսական ինստիտուտների աջակցությունն Ուկրաինային»,- ասել են մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ միջոցներից 2 մլրդ դոլարը ծախսվելու է բյուջեի ֆինանսական դեֆիցիտի, իսկ մնացածը ներառվելու է երկրի միջազգային պահուստների մեջ։










