Ճապոնացին ձերբակալվել է 3D տպիչով զենք ստեղծելու համար

12:25 • 08.05.14

Ճապոնիայում առաջին անգամ մարդ է ձերբակալվել 3D տպիչով զենք պատրաստելու համար, հայտնում է RT-ն:

Նա Յոկոհամայի 27-ամյա բնակիչ է, ով համապատասխան տեսանյութը տեղադրել էր համացանցում:  Իմուրա անունով տղամարդը ձերբակալվել է ապօրինի հրազեն պահելու մեղադրանքով: Նա մի քանի պլաստմասսայե ատրճանակ է ստեղծել:

 

Ճապոնացին չի հերքում, որ տպիչով զենք է տպել: Տպիչը նա գնել է 600 ԱՄՆ դոլարով: Իսկ զենքի պատրաստման տեխնոլոգիան ներբեռնել է ինտերնետից:

 

Ըստ աղբյուրի՝ 3D տպիչները մեծ ժողովրդականություն են ստանում ամբողջ աշխարհում, և շուտով իշխանությունները չեն կարողանա վերահսկել, թե ով ինչ է տպում իր տանը:

Աշխարհում առաջին 3D տպիչով ստեղծված զենքի մասին հայտնի էր դարձել 2013-ի նոյեմբերին:

 

Ճապոնացին ձերբակալվել է 3D տպիչով զենք ստեղծելու համար