Վրացիների համակրանքը վայելում է երկրի պաշտպանության նախարարը
Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Իրակլի Ալասանիան գլխավորում է երկրի քաղաքացիների համակրանքին արժանացած քաղաքական գործիչների ցանկը, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Հետազոտության արդյունքներով՝ Ալասանիան արժանացել է հարցման մասնակիցների 67%-ի հավանությանը։
Նրան հաջորդում են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին (64%), խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին (61%), նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին (51%)։ Նման ցուցանիշ է գրանցել նաև փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն։
Սակայն ամենամեծ աջակցությունը Վրաստանի հասարակության շրջանում վայելում է ոչ թե քաղաքական գործիչ, այլ Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլիա Երկրորդը (96%)։










