ՌԴ դեսպանը հայտնեց իր կարծիքը և ստացավ պատասխան. ԱԳ փոխնախարար

13:45 • 08.05.14

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայտնեց իր կարծիքը, որից հետո ստացավ պատասխան: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը:

Հարցին, թե, որպես դիվանագետ, նա իրավունք ունե՞ր նման հայտարարություն անելու, փոխնախարարը պատասխանեց. «Թողնենք դիվանագետի խղճի վրա: Դժվար է գնահատել նման բանը, դեսպանն ազատ է իր գործունեության մեջ, բայց եթե խոսքը գնում է Հայաստանում տեղակայված կազմակերպությունների վերաբերյալ, չեմ կարծում, որ դա միջամտություն կարող է գնահատվել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ դեսպանը հարցազրույց տալով Մոսկվայում լույս տեսնող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին, նշել էր, թե թե պետք է զբաղվել ՀՀ-ում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում։

Այլ հարցերի փոխնախարարը չցանկացավ պատասխանել՝ հիշեցնելով, որ երեկ ԱԳՆ մամուլի խոսնակն արդեն իսկ պատասխանել է:

«Ես ուղղակի կարող եմ կրկնել՝ ես չեմ կարծում, որ կազմակերպություններ կան, որ կարող են նման բան անել»,-ասաց նա: