Անկարայում թուրքերի և սիրիացի փախստականների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

17:34 • 08.05.14

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղացիների և սիրիացի փախստականների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով մեծ թվով քաղաքացիներ և 4 ոստիկան է վիրավորվել, տեղեկացնում է թուրքական Internet Haber կայքը։
Կրքերը դժվարությամբ են հանդարտվել։

 

Անկարայի բնակիչները հրկիզել են սիրիացիների բնակված տունը։ Ինչից հետո դեպքի վայր է ժամանել ոստիկանությունն ու փորձել է բաժանել հակամարտող կողմերին։

 

Վիրավորները տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ Հրդեհը մարելու համար հրշեջ մեքենաներ են ժամանել։
 

Կան բազմաթիվ ձերբակալվածներ։ Ընթանում է հետաքննություն։