Պերուում պարաշյուտիստի անկումը 1500 մետր բարձրությունից ոտքի հոդախախտով է ավարտվել
Պերուի ռազմական օդուժի սպան օդապարիկի չբացվելու պատճառով 1500 մ բարձրությունից ընկնելուց հետո ողջ է մնացել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով BBC-ին:
Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավում իրականացվող ուսումնական զորավարժությունների ժամանակ: Օդապարիկի պարաններից մեկը փաթաթվել է սպայի պարանոցին, ինչն էլ ռազմական սպայի գիտակցության կորստի պատճառ է դարձել:
Արդյունքում ՝սպան միայն ոտքի հոդախախտ է ստացել: Բժիշկների խոսքով՝ հաջող վայրէջքը հրաշքի է նման:










