Apple-ը խոստովանել է, որ կարող է ԱՄՆ-ի իշխանություններին փոխանցել iPhone-ի, iPad-ի և Mac-ի օգտատերերի տվյալները

17:00 • 08.05.14

Ամերիկյան Apple ընկերությունը հնարավորություն ունի ԱՄՆ-ի իշխանություններին փոխանցել ոչ միայն իրենց հաճախորդների անձնական տվյալները, այլև անձնական լուսանկարները, կոնտակտների ցուցակը, նամակագրությունը, փաստաթղթերը և այլ տեղեկություններ, ասվում է Apple-ի՝ ԱՄՆ իշխանությունների և իրավապահ մարմինների հետ աշխատանքի նոր քաղաքականությունում, փոխանցում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։

 

Փաստաթղթում նշվում է, որ ընկերությունը պահում է և կարող է, համաձայն իշխանությունների հարցումների, փոխանցել Apple-ի սարքի սեփականատիրոջ անունը, նրա ֆիզիկական և էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը, տվյալներ սարքի և դրա գնման մասին։

 

Եթե հաճախորդն օգտվում է տվյալների պահման iCloud ծառայությունից, Apple ընկերությունը հնարավորություն է ստանում երկրի իշխանություններին փոխանցել դրանում եղած բոլոր տվյալները՝ լուսանկարներ, փաստաթղթեր, կոնտակտներ և այլն։

 

Ընկերությունում բացատրել են, որ հնարավորություն ունեն ձեռք բերել էլեկտրոնային փոստի հաղորդագրությունների հասանելիությունը, որոնք ուղարկվում են Apple-ի սարքերից։ Սակայն FaceTime տեսակապի ծառայության և iMessage մեսենջերի դեպքում դա հնարավոր չէ։


 

Apple-ը խոստովանել է, որ կարող է ԱՄՆ-ի իշխանություններին փոխանցել iPhone-ի, iPad-ի և Mac-ի օգտատերերի տվյալները