Ասպիրինի ամենօրյա օգտագործումը կարող է ծանր հետևանքներ ունենալ

01:25 • 08.05.14

Բժիշկներն ասպիրին նշանակում են ինսուլտի և ինֆարկտի ռիսկը նվազեցնելու նպատակով, սակայն դեղամիջոցների վաճառքով զբաղվող գրասենյակի ամերիկացի փորձագետներն սկսել են կասկածել նմանատիպ դեղամիջոցների նշանակման նպատակահարմարության վրա: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:


Նրանք նշել են, որ ասպիրինը, ազդելով տրոմբոցիտների վրա, նվազեցնում է խցանումների առաջացման մակարդակը,  սակայն դրա ամենօրյա օգտագործումը կարող է ծանր հետևանքների, այդ թվում նաև՝ ներքին արյունահոսության պատճառ դառնալ:

 

Ասպիրինի ամենօրյա օգտագործումը կարող է ծանր հետևանքներ ունենալ