Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել է բազմաբնակարան շենքի բացմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին մասնակցել է Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցում նորակառույց բազմաբնակարան շենքի շահագործման հանձնման արարողությանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Բակո Սահակյանն ղեկավարն ընդգծել է, որ պետությունն այսուհետ էլ հատուկ ուշադրության կենտրոնում է պահելու բնակչությանը ժամանակակից պայմաններին համապատասխանող բնակարաններով ապահովելու գործընթացը:
Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:










