Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել

17:32 • 08.05.14

Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանի մոտ մայիսի 8-ին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին Եռատոնի առթիվ և պետական պարգևներ հանձնել մի խումբ երախտավորների:

Իր խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ մայիսի 9-ը յուրահատուկ տոն է, որն ունի և ազգային, և համամարդկային խոր իմաստ՝ խորհրդանշելով, առաջին հերթին, ժողովրդի անձնվիրությունը, հայրենասիրությունը, կյանքի և բարության հաղթանակը:

Արարողությանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր սփյուռքից և արտերկրից: