Պուտինը ցմահ թոշակ է սահմանել բալթյան երկրների վետերանների համար
Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում բնակվող Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների առանձնահատուկ խումբը ցմահ թոշակ կստանա. նման հրահանգ է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է RBC Daily-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:
Խոսքն այն վետերանների մասին է, ովքեր ունեն ոչ քաղաքացու կարգավիճակ. բալթյան երկրներում հարյուր հազարավոր մարդիկ (հիմնականում՝ ռուսներ, ինչպես նաև՝ ԽՍՀՄ-ի այլ երկրների քաղաքացիներ) ունեն անորոշ կարգավիճակ : Եվ ահա ոչ քաղաքացի կոչվող այս մարդկանց խմբի վետերանների մասին է խոսքը:
Ոչ քաղաքացի վետերաններին ամենամսյա վճարումներ կարվեն 2014-ի մայիսից, թոշակը կկազմի 500-1000 ռուբլի:










