Իսրայելում առաջին անգամ արջի ողնաշար են վիրահատել (լուսանկարներ)

14:43 • 08.05.14

Հրեա անասնաբույժներն առաջին անգամ վիրահատել են արջի ողնաշարը՝ վերականգնելով 19-ամյա կենդանու միջողային սկավառակը։

 

Ինչպես նշում է korrespondent.net-ը, բժիշկ Մերավ Շամիրը պատմել է լրագրողներին, որ մի քանի շաբաթ առաջ Մանգո մականունով գորշ արջի հետևի թաթերը թուլացել են։ Սկզբում նա չի կարողացել շարժել դրանք, իսկ հետո թաթերն ամբողջությամբ կաթվածահար են եղել։

 

Ռենտգենային ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Մանգոյի միջողային սկավառակը ճնշում է ողնուղեղը, ինչն էլ հանգեցրել է կաթվածի։ Նշվում է, որ նախկինում նման խնդիրներ ունեցող արջերին քնեցնում էին։