10 տարվա ազատազրկում և 1.000 մտրակի հարված. պատիժ Սաուդյան Արաբիայում՝ իսլամի դեմ կիբերհանցագործության համար
Սաուդյան Արաբիայի դատարանը բլոգեր Ռաիֆ Բադավիին դատապարտել է 10 տարվա ազատազրկման և 1.000 մտրակի հարվածի՝ ինտերնետ-ֆորումում «իսլամը վիրավորելու» համար, գրում է Russia Today-ը:
Բլոգեր Ռաիդ Բադավին Սաուդյան Արաբիայում ստիպված կլինի վճարել 266.000 դոլարի տուգանք, բանտում նստել 10 տարի և ենթարկվել 1.000 մտրակի հարվածի՝ իսլամի դեմ հանցագործության համար:
Իր ինտերնետային կայքում նա քննադատել էր հոգևորականության ներկայացուցիչներին և թագավորության կրոնական ոստիկանությանը:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը վճիռը վրդովեցուցիչ է համարել և կոչ է արել իշխանություններին չեղարկել այն։










