Երկրապահի օրվա առթիվ պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր (տեսանյութ)

10:20 • 08.05.14

Երկրապահի օրվա առթիվ այսօր պետական բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ Երկրապահ կամավորականների միության բազմաթիվ անդամներ, գեներալներ այցելեցին Եռաբլուր պանթեոն՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: 


Եռաբլուր այցելեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, գեներալներ՝ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Աստվածատուր Պետրոսյանը և այլք:


ԵԿՄ անդամներն ուղևորվեցին դեպի Արցախյան ազատամարտին նվիրված մայրաքաղաքում և շրջաններում կանգնեցված տարբեր հուշարձաններ, այնուհետև կլինեն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ Արցախի նահատակների հիշատակին կմատուցվի Սուրբ պատարագ: