ԵՄ երկրների ԱԳ նախարարները մայիսի 12-ին կքննարկեն Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների հարցը

16:53 • 08.05.14

ԵՄ արտաքին գործերի նախարարները Եվրամիության խորհրդի մայիսի 12-ին կայանալիք նիստում կքննարկեն Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաև Եվրամիության արձագանքն այդ իրադարձություններին, հայտարարել է Մայա Կոսյանչիչը՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի պաշտոնական ներկայացուցիչը, գրում է interfax.ru-ն:

 

«Սահմանափակող միջոցառումների ուղղությամբ նախապատրաստական աշխատանքը, ինչպես գիտեք, նախկինի պես շարունակվում է»,- ասել է նա Բրյուսելում։

 

Պատասխանելով հարցին՝ Կոսյանչիչը հստակեցրել է, որ նկատի ուներ ռուսների նկատմամբ արդեն կիրառվող անհատական հասցեական միջոցառումները, որոնք ենթադրվում է ընդլայնել:

 

Միևնույն ժամանակ աշխատանք է գնում այսպես կոչված երրորդ՝ տնտեսական փուլի ուղղությամբ, հավելել է Կոսյանչիչը:


Նա նաև ասել է, որ այդ պատժամիջոցների վերաբերյալ չի կարող հավելյալ տեղեկություն փոխանցել, քանի որ շարունակվում է մասնագետների մակարդակով աշխատանքը: Այդ աշխատանքի շրջանակում խորհրդատվություններ են անցկացվում եվրոպական ինստիտուտների և ԵՄ պետությունների հետ: Այդ հարցի շուրջ կապեր են պահպանվում նաև երրորդ երկրների՝ Եվրամիության գործընկերների հետ: