Կոլումբացի ուսուցչին մեղադրել են Ֆուտբոլի աշխարհի առաջնության կպչուն պիտակները գողանալու համար

16:49 • 08.05.14

Կոլումբիայի դպրոցներից մեկի աշակերտները մեղադրել են ուսուցչին Բրազիլիայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական ալբոմի համար նախատեսված կպչուն պիտակները գողանալու համար, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։

 

Աշակերտներից մեկը պնդում է, որ ուսուցիչը վերցրել է կպչուն պիտակները և գնացել ուսուցչանոց՝ իր ալբոմը համալրելու։

 

«Աշակերտներից կպչուն պիտակները վերցրեց իր անձնական շահի համար։ Նա լավ օրինակ չի ծառայում»,-ասել է «տուժածներից» մեկի մայրը։

 

Աշխարհի առաջնությունը Բրազիլիայում տեղի կունենա հունիսի 12-ից հուլիսի 13-ը։