Ամենաշատ գումար վաստակած ֆուտբոլիստների եռյակը՝ ըստ Forbes-ի (լուսանկարներ)

11:26 • 08.05.14

Իսպանական Մադրիդի «Ռեալ» ակումբի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ամենից շատ գումարն է վաստակում ֆուտբոլի աշխարհում, հայտնում է Life News-ը՝ վկայակոչելով Forbes-ին:

 

2013-ին Ռոնալդուն 73 մլն դոլար է վաստակել, որի մեծ մասը՝ 49 մլն դոլարը, կազմում են աշխատավարձն ու բոնուսները: Մնացած 24 մլն-ը մարզիկը ստացել է գովազդային պայմանագրերից:

Երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիսը «Բարսելոնայի» խաղացող Լիոնել Մեսսին է, ով 2013-ին 65 մլն դոլար է վաստակել:

Եռյակը եզրափակում է «Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Անցած տարին նրան 34 մլն դոլար է բերել, այդ թվում՝ 4 մլն-ը՝ գովազդներից: Նման համեստ եկամուտը գովազդից պայմանավորված է նրանով, որ Իբրահիմովիչի ազգային հավաքականը՝ Շվեդիայինը, չի հասել Բրազիլիայում աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։