Ամերիկացի զինվորականներն ասել են՝ ինչպես կգործեն Գոձիլայի հարձակման դեպքում
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները պատմել են այն հնարավոր գործողությունների մասին, որոնք կձեռնարկեն Գոձիլայի՝ ճապոնական կոմիքսների մշակույթի հերոսի հարձակման դեպքում, հայտնում է The Washington Post-ը:
Հաջորդ շաբաթ վարձույթ է դուրս գալիս ճապոնական «Գոձիլա» ֆիլմի ռիմեյքը, և ամերիկյան մամուլը հետաքրքրվել է, թե ինչ կլիներ հորինված հերոսի իրական հարձակման դեպքում:
Air and Space հանդեսը համապատասխան հարցումով դիմել է ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերին՝ Ճապոնիայի Կադենա ռազմաբազայում տեղակայված 18-րդ ավիաթևի զինվորներին:
Նրանք պատասխանել են, որ Գոձիլայի հարձակմանը կպատասխանեն ուղղաթիռներով, գնդացիրնեով և Հալքի՝ «Վրիժառուների» հերոսի օգնությամբ: Զինվորականներն ասել են, որ իրենք ունակ են արագ արձագանքել տարածաշրջանում ցանկացած վտանգի, այդ թվում՝ Գոձիլայի ներխուժմանը: Նրանք նշել են, որ գազանը հարված կակնկալի երկնքից, ուստի իրենք կփորձեն հանկարծակիի բերել նրան:










