Հալեպում հզոր պայթյունը հողին է հավասարեցրել հյուրանոցը

12:25 • 08.05.14

Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքում հզոր պայթյունը հողին է հավասարեցրել մի հյուրանոց և մի քանի շինություն, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով ակտիվիստների, Սիրիայի պետական լրատվամիջոցների հայտարարությունը։

 

Սիրիայի զինված ապստամբները, ըստ այդմ, ռումբ են տեղադրած եղել Հալեպի Carlton Citadel Hotel-ում, որը քաղաքի միջնաբերդի և հին շուկայի մոտ է:

 

Ընդդիմադիր ակտիվիստներն ասում են, որ հյուրանոցում կառավարական ուժեր են տեղակայված եղել:

Վերջին շաբաթներին ապստամբները փորձում էին առաջանալ Հալեպի այն շրջանում, որտեղ կառավարական ուժերն են: