Իրանցի կանայք Facebook-ում առանց գլխաշորի լուսանկարներ են հրապարակում

12:54 • 08.05.14

Իրանում ապրող տասնյակ կանայք Facebook սոցցանցում նորաբաց էջում հրապարակել են առանց հիջաբի լուսանկարներ՝ կիսելու առանց գլխաշորի ազատության իրենց գաղտնի րոպեները, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

 

«Իրանցի կանանց գաղտնի ազատությունները» անվանումով էջի ադմինիստրատորները նշում են, որ իրենք չեն պատասխանում ինչ-որ քաղաքական խմբի, և նախաձեռնությունն արտահայտում է իրանցի կանանց մտահոգությունները, ովքեր ենթարկվում են իրավական և սոցիալական սահմանափակումների:

"Have [the authorities] ever considered why women stand in front of signs about the hijab, and instead of observing it, take off their scarves?"

Նրանց խոսքերով՝ բոլոր լուսանկարները և գրություններն ուղարկել են ողջ Իրանից կանայք: Մայիսի 3-ին բացված էջն արդեն հավաքել է 33.000-ից ավելի հետևորդ:

 

Կանայք լուսանկարներ են ուղարկում՝ կանգնած Իրանի տարբեր վայրերում, հիջաբի մասին հիշեցնող նշանների կողքին և լուսանկարներն ուղեկցում գրություններով: Դրանցից մեկում գրված է. «Ազատություն, որ տևում է միայն մի քանի վայրկյան»:
Կանայք, ովքեր հրապարակել են առանց գլխաշորի լուսանկարներ հրապարակային էջում, կարող են ձերբակալվել՝ օրենքը խախտելու համար:

"Freedoms that last only for a few seconds."

Երիտասարդ կինը, որ լուսանկարվել է պահպանողական Սպահան քաղաքում, գրում է, որ քաղաքում որոշ տղամարդկանց «հայացքն» ավելի սարսափելի է, քան բարոյականության ոստիկանությունը, որը պարտադրում է հիջաբը: