ԱՄՆ-ում հայը ճանաչվել է լավագույն շեֆ-խոհարար
ԱՄՆ-ում Ջասթին Աբրահամյանն արժանացել է «Լավագույն շեֆ-խոհարար ԱՄՆ-ի Միջին Արևմուտքում (Միջին Արևմուտքի մեջ մտնում է 12 նահանգ- Tert.am)» կոչմանը՝ Նյու Յորքում մայիսի 5-ին կայացած Ջեյմս Բերդի անվան մրցանակաբաշխության ժամանակ, որը համարվում է խոհանոցային ոլորտի «Օսկար»-ը, գրում է Asbarez-ը։
Աբրահամյանը Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում գտնվող Sanford ռեստորանի գլխավոր խոհարարն է:
Նա սննդարդյունաբերության ոլորտ է մտել դեռևս վաղ տարիքից, օգնել է հորեղբորը սննդի բիզնեսում: 2002թ.-ին՝ 18 տարեկան հասակում, նա աշխատանքի է անցել Sanford-ում՝ որպես սկսնակ խոհարար, ապա դարձել շեֆ-խոհարար: Տասը տարի անց Աբրահամյանը գնել է ռեստորանը նրա սեփականատեր Սանֆորդ Դի Ամատոյից, ով նույնպես Ջեյմս Բերդի մրցանակակիր էր, և այժմ այն աշխատացնում է իր կնոջ՝ Սառայի հետ:
Ռեստորանը մատուցում է նաև հայկական ուտեստներ։










