25 տարի ա` ես լսում եմ, միշտ էլ տարածքներ ուզել են, իրանց տվո՞ղ ա եղել. Մանվել Գրիգորյանի պատասխանը՝ Ջեյմս Ուորլիքին

13:05 • 08.05.14

Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն այսօր Եռաբլուրում պատասխանեց երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքի՝ Արցախյան հակամարտության խնդրի լուծման մասին հայտարարությանը, որում մասնավորապես նշվում էր, որ հայկական կողմը պետք է Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքները հանձնի Ադրբեջանի վերահսկողությանը։

«25 տարի ա՝ ես լսում եմ, միշտ էլ ուզել են, իրանց տվո՞ղ ա եղել, դա ազատագրված տարածքներ են, չհայտարարված պատերազմ, իրանք ուզում են, մենք էլ չպիտի տանք»,- ասաց Մանվել Գրիգորյանը։

Գեներալի խոսքով՝ ընդամենը պետք է հզորացնել բանակը: «Եթե մենք մեր բանակն ուժեղ պահենք, թշնամին կվախենա, իսկ եթե չպահենք, ցեղասպանություն էլ կանեն, ամեն ինչ էլ կանեն»,-նշեց նա: