Միշել Օբաման կոչ է արել ազատ արձակել Նիգերիայում առևանգված աշակերտուհիներին

14:34 • 08.05.14

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման կոչ է արել ազատ արձակել Նիգերիայում առևանգված աշակերտուհիներին, հայտնում է Газета-ն՝ հղում անելով USA Today-ին։

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկյան իշխանությունները Նիգերիա են ուղարկել փորձագետների խումբ՝ մոտ 300 աշակերտուհիներին փնտրելու համար։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «Բոկո Հարամ» խմբավորման գործողություններն անվանել է «աղմկահարույց հանցագործություն»։

 

Առաջին տիկինը միացել է համացանցի ակցիային, որի մասնակիցները կոչ են անում ազատել աշակերտուհիներին։ Միշել Օբաման Twitter-ում հրապարակել է լուսանկար, որում ձեռքին բռնել է «Վերադարձրե՛ք մեր աղջիկներին» գրառումով թուղթ։