NASA-ն Մարսի վրա ջերմոց կստեղծի

01:14 • 08.05.14

Ամերիկյան հաջորդ առաքելությունն իր հետ ջերմոցային բույսեր կտանի Մարս: Գիտնականներն այս գյուղատնտեսական գիտափորձը Կարմիր մոլորակի լայնածավալ գաղութացման առաջին քայլն են համարում: Այս մասին հաղորդում է Russia Today-ը՝ հղում կատարելով Space.com-ին:


NASA-ի գիտնականները նախատեսում են 2020թ.-ին բույսերի և կաղամբազգիների ընտանիքի սերմերի փոքր տուփ ուղարկել Մարս մոլորակ:


Արբանյակը երկրային օդով, հողով և սերմերով մինի ջերմոցը Կարմիր մոլորակ կառաքի 2021թ.-ին: Այնտեղ ջերմոցը կտեղադրվի մարսագնացի մեջ, որի միջոցով NASA-ի գիտնականները կկարողանան հետևել պատմության մեջ առաջին տիեզերական ցանքին:


Եթե բույսերը հաղթահարեն ճառագայթման բարձր մակարդակն ու ցածր ձգողականությունը, որը հավասարազոր է երկրի ձգողության մոտ 40%-ին, գիտնականներին կհաջողվի Մարս մոլորակում բերք ստանալ:

 

 

NASA-ն Մարսի վրա ջերմոց կստեղծի