ՆԱՍԱ-ն արեգակնային ժայթքումը պատկերող յուրօրինակ տեսանյութ է հրապարակել

20:16 • 08.05.14

ՆԱՍԱ-ն տեսանյութ է հրապարակել, որում աննախադեպ մանրամասնությամբ պատկերվում է Արևի վրա տեղի ունեցած պայթյունը, որն ուղեկցվել է պլազմայի ժայթքմամբ դեպի տիեզերք:


Ինչպես հաղորդում է Russian Today-ը՝ տեսանյութում, որը նկարահանվել է ապրիլի վերջին՝ ՆԱՍԱ-ի Արեգակնային դինամիկայի աստղադիտարանում, պատկերվում է, թե ինչպես է արեգակնային պլազմայի փոքր զանգվածը շարժվում արևային մագնիսական դաշտերի ազդեցության տակ գտնվող ոլորտներից դուրս՝ նախքան արևի մակերեսից դուրս շպրտվելը:


Ինչպես նշում են աստղադիտարանի մասնագետները՝ պլազման հայտնվում է ուլտրամանուշակագույն պատկերներում՝ որպես մութ նյութ, քանի որ դրա ջերմաստիճանն ավելի ցածր է, քան իր շուրջը պտտվող նյութերինը:


Այս երևույթը բնորոշ է Արևին, սակայն այն առաջին անգամ է մանրամասնորեն ուսումնասիրվում, քանի որ Արեգակնային դինամիկայի ուսումնասիրությամբ զբաղվող աստղադիտարանն, ըստ ՆԱՍԱ-ի, գործունեությունն սկսել է 4 տարի առաջ: