«Մարդկության դեսպան». Բարաք Օբաման արժանացել է Ambassador for Humanity Award մրցանակի (լուսանկարներ)
Հայտնի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի USC Shoah Foundation Institute հիմնադրամը նախօրեին Ambassador for Humanity Gala 20-րդ հոբելյանական երեկոյի ընթացքում բարձր պարգևի է արժանացրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, հայտնում է buro247.ru-ն։
Մեկ տարի առաջ Ambassador for Humanity Award մրցանակին էր արժանացել դերասան և բարերար Ջորջ Քլունին՝ Սուդանի Դարֆուր շրջանում ցեղասպանությունը կանխելու և իրավիճակը լավացնելու ձգտումների համար։
«Մարդկության նոր դեսպան» Օբաման Կալիֆոռնիա է ժամանել Disney Studios ընկերության նախագահ Ալան Հորնիի հետ հանդիպելու և Դեմոկրատական կուսակցության և սենատորների թեկնածուների համար դրամական միջոցներ հավաքելու նպատակով։ Հանդիպման ավարտից հետո նախագահը մասնակցել է հիմնադրամի երեկոյին։
![]()

















