Քաղցկեղի թերապիայի բարձր գինը թույլ չի տալիս արդյունավետ բուժում իրականացնել

23:58 • 08.05.14

Քաղցկեղի բուժման նոր հեղափոխական դեղամիջոցը վաճառվում է աստղաբաշխական թվերով, որն էլ բարդացնում է և′ հիվանդների, և′ ապահովագրական ընկերությունների կյանքը: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով DDDmag.com-ին:


Շատ քիչ մարդիկ կգտնվեն, ովքեր կկարողանան իրենց թույլ տալ քաղցկեղի բուժման ամբողջական կուրս անցնել, այնինչ նման թերապիան կարող էր առավելագույնս արդյունավետ լինել:


Անցյալ տարի ամբողջ աշխարհում հակաքաղցկեղային դեղամիջոցների վրա 91 միլիարդ դոլար է ծախսվել (2008 թ.-ին՝ 71 մլրդ, իսկ 10 տարի առաջ՝ 37 մլրդ դոլար):


Այսինքն՝ ծախսերն արագընթաց աճ են արձանագրում: Մասնագետների հաշվարկով՝ հաջորդ տարի այն կհասնի 100 մլրդ դոլարի: 


 ԱՄՆ-ում ամենաթանկը Bristol Myers-Squibb Co. ընկերության Yervoy դեղամիջոցն է, որի մեկ կուրսը 117648 դոլար կարժենա (ամենաթանկ դեղամիջոցները սովորաբար ուղղված են քաղցկեղի հազվագյուտ տեսակների բուժմանը):
 

Քաղցկեղի թերապիայի բարձր գինը թույլ չի տալիս արդյունավետ բուժում իրականացնել