Քաղցկեղի ցավի դեմ կօգտագործվի ուլտրաձայնային ճառագայթումը
Քաղցկեղով հիվանդների մոտ առաջացող ուժեղ ցավերի բուժման նոր մեթոդի կլինիկական փորձարկումների III փուլն է իրականացվում: Որպես ցավազրկող միջոց՝ կկիրառվեն ուլտրաձայնային ճառագայթները: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Journal of the National Cancer Institute ամսագրին:
Որպեսզի այս միջոցի ազդեցությունը խիստ ուղղորդված լինի, այն իրականացվում է մագնիսառեզոնանսային տամոգրաֆիայի վերահսկողության տակ: Այն ուլտրաձայնային ճառագայթն ուղարկում է այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը կա:
Ուսումնասիրությանը մասնակցել է ոսկրային հյուսվածքի քաղցկեղով տառապող 147 հիվանդ:
Պարզվել է՝ ուղղորդված ուլտրաձայնային ճառագայթը տաքացնում է քաղցկեղի ուռուցքը 65-85 աստիճանով, ինչն էլ հանգեցնում է ցավի անհետացմանը:
Ուլտրաձայնային ճառագայթման ենթարկված խմբի հիվանդների 64%-ը նշել է, որ ցավը կտրուկ նվազել կամ անհետացել է:










