ՆԱՏՕ-ն մտադիր չէ ռազմական օգնություն հատկացնել Կիևին. Անդերս Ֆոգ Ռասմուսեն
ՆԱՏՕ-ն չի քննարկում Ուկրաինային ռազմական օգնություն հատկացնելու հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
«Մենք չենք խոսում ռազմական օգնության մասին։ Սակայն միջազգային հանրությունն աջակցում է Ուկրաինային»,- ասել է Ռասմուսենը՝ ընդգծելով, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, փոխանցում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։
Ռասմուսենը հերթական անգամ հնչեցրել է դաշինքի դիրքորոշումը՝ Ռուսաստանը պետք է հեռացնի իր զորքերն Ուկրաինայի հետ սահմանից, և Մոսկվային սպառնացել է «միջազգային հանրության կողմից ավելի լայն պատժամիջոցներով»։










