ՌԴ փոխվարչապետի ինքնաթիռին թույլ չեն տվել թռչել Ուկրաինայի օդային տարածքով

22:03 • 08.05.14

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի ինքնաթիռին, որն ուղևորվում էր Քիշնև, թույլ չեն տվել մուտք գործել Ուկրաինայի օդային տարածք, ինչի պատճառով վերջինս ստիպված է եղել թռչել Բուլղարիայի և Ռումինիայի տարածքով:


Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ Դմիտրի Ռոգոզինն այս մասին գրել է Twitter-ի իր էջում:


«Պարզվում է, որ մենք Քիշնև պիտի հասնենք 4.5 ժամից՝ Բուլղարիայով և Ռումինիայով: Ուկրաինան թույլ չի տալիս անցնել իր տարածքով», - գրել է փախվարչապետը: