Արցախում եռատոնի առթիվ հանդիսավոր երեկոյին մասնակցել է նաև Բակո Սահակյանը

21:30 • 08.05.14

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր երեկոյին:


Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից՝ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի զեկույցից հետո տեղի է ունեցել տոնական համերգ:

 

Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից և արտերկրից: