Ավստրալիայի իշխանությունները լողորդների անվտանգության համար 170 շնաձուկ են բռնել
Ավստրալիայի իշխանությունները այս տարվա հունվարի 25-ից մինչև ապրիլի 30-ը շնաձկան որս են իրականացրել, որի արդյունքում 170 շնաձուկ են բռնել, 50-ը` ոչնչացրել: Այս մասին հաղորդում է Риа Новости-ին՝ հղում կատարելով SkyNews-ին:
Ավստրալիայի ձկնորսության նախարար Քեն Բաստոնը իրականացված գործողությունը հաջող է համարել:
Ընդդիմադիր քաղաքական ուժերի մեջ շատ են այն գործիչները, ովքեր քննադատում են այս ծրագիրը:
«Այս միջոցառումները հասարակական չեն, կառավարությունը ծրագրի արդյունավետության որևէ գիտական ապացույց չի ներկայացրել»,-նշել է քաղաքագետ Դեյվ Կելլին:
Ըստ ծրագրի՝ ոչնչացման ենթակա են 3 մետրից ավել երկարություն ունեցող վագրային, մեծ սպիտակ և կլորաքիթ շնաձկները:










