Մայիսի 9-ի գիշերը Երկրի վրա խորհրդային ռազմական արբանյակ կընկնի
Երկրի շուրջ գտնվող խորհրդային «Космос-1242» ռազմական արբանյակը մայիսի 9-ի գիշերը կընկնի մոլորակի վրա, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ մանրամասնելով, որ դրա բեկորները կայրվեն մթնոլորտում՝ Խաղաղ օվկիանոսի օդային տարածքում։
Ռուս մասնագետների խոսքերով՝ բեկորները կընկնեն Մոսկվայի ժամանակով 01։51-ին։ Սակայն արտաքին գործոնների ազդեցության ներքո ընկնելու վայրն ու ժամանակը կարող են փոխվել։
Խորհրդային արբանյակն արձակվել էր 1981թ. հունվարի 27-ին։ Ուղեծրի վրա դրա ակտիվ գործունեության ժամկետը լրացել էր 1982թ. մայիսի 15-ին։










