Պարտավոր ենք արժանավայել մոտեցում ցուցաբերել Արցախում ընկած հերոսների, նրանց ընտանիքների նկատմամբ. Հ. Աբրահամյան (տեսանյութ)

11:07 • 08.05.14

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երկրապահի օրվա առթիվ այսօր Եռաբլուր կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց բոլոր այն հայրենակիցներին, ովքեր իրենց կյանքը զոհել են հանուն Արցախի ազատագրման, հանուն հայոց պետության հզորացման:


«Ես այսօր իմ այցելությամբ հարգում եմ նրանց շիրիմները, համոզված եմ, որ բոլոր նրանց, ովքեր զոհել են իրենց կյանքը հանուն Արցախի ազատագրության, մենք պարտավոր ենք հարգել և արժանավայել մոտեցում ցուցաբերել նրանց, նրանց մերձավորներին և ընտանիքներին»,-ասաց նա:


Հովիկ Աբրահամյանը նաև ընդգծեց, որ երկրապահն իրոք իր համար արժեք է և Հայաստանի հզոր բանակի հիմքը: