Բրյուս Ուիլիսը 5-րդ դուստրն է ունեցել

10:26 • 08.05.14

Ամերիկացի անվանի դերասան Բրյուս Ուիլիսը 5-րդ աղջիկն է ունեցել, հայտնում է People հանդեսը՝ վկայակոչելով դերասանի ներկայացուցչին:

 

Ուիլիսի ներկայացուցիչն ասել է, որ աղջիկը լույս աշխարհ է եկել մայիսի 5-ին, կշռում է 3,9 կգ: Նա երկրորդ երեխան է Ուիլիսի և մոդել Էմի Հեմինգի ընտանիքում: Նրանք արդեն մեկ աղջիկ ունեն՝ ի դեմս երկամյա Մեյբլ Ռեյի:

 

Նորածնին նրանք անվանել են Էվելին Փեն Ուիլիս: Երեխան ու մայրն առողջ են ու իրենց լավ են զգում:

 

59-ամյա Ուիլիսը դերասանուհի Դեմի Մուրի հետ նախկին ամուսնությունից արդեն երեք հասուն դուստր ունի։