Յակուտիայի բնակչուհին 2 դուստր է լույս աշխարհ բերել անմիջապես ինքնաթիռում
Յակուտիայի բնակչուհին 2 դուստր է լույս աշխարհ բերել անմիջապես օդանավում՝ Զիրյանկա-Յակուտսկ չվերթի ժամանակ, հայտնել է գյուղաքաղաքի օդանավակայանի տնօրեն Սերգեյ Յակովլևը, փոխանցում է Газета.ru-ն։
Նշվում է, որ երկունքի ցավերը սկսվել են դեռևս թռիչքի կեսին, իսկ կնոջն ուղեկցել է մանկաբարձուհին։ Առաջին աղջիկը ծնվել է ինքնաթիռի իջեցման պահին, իսկ երկրորդը՝ վայրէջքի ընթացքում։
Օդանավակայանում երեխաներին և մայրիկին դիմավորել են բժիշկները։ Ընտանիքն իրեն լավ է զգում։
Մամուլում ընդգծում են, որ զույգը ծնվել է Յակուտիայի Ուղեկցորդների ծառայության հոբելյանի օրը։










