Նրանք, ովքեր ծանր հանցագործություններ չեն կատարել երկրի արևելքում, կհամաներվեն. Յացենյուկ
Ուկրաինայի արևելքում դաշնայնացման կողմնակիցները, որոնք «չեն կատարել ծանր հանցագործություն», կարող են համաներվել, հայտարարել է Գերագույն ռադայի կողմից վարչապետ նշանակված Արսենի Յացենյուկը՝ կոչ անելով նրանց հանձնվել իշխանություններին, գրում է Взгляд-ը:
Ընդ որում՝ Յացենյուկը հայտարարել է, որ նրանք, ովքեր կրակում են խաղաղ բնակիչների վրա, պետք է պատժվեն:
«Մենք դիմում ենք նրանց, ովքեր այսօր գտնվում են Սլավյանսկում. անմիջապես հանձնե՛ք զենքը, ազատե՛ք շենքերը, հանձնվե՛ք իշխանություններին, նրանց, ովքեր զենք չեն կիրառել խաղաղ բնակիչների նկատմամբ, նրանք, ովքեր ծանր հանցագործություններ չեն կատարել, բոլորը կհամաներվեն: Այդպես մենք կապահովենք արդար և թափանցիկ ընտրություններ»,- ասել է Յացենյուկը:
Չնայած այդ կոչերին՝ Ուկրաինայի արևելքում «ինքնապաշտպանության ջոկատների» անդամները, ըստ երևույթին, չեն հավատում Կիևի իշխանություններին և պատրաստ չեն հանձնել զենքը, գրում է աղբյուրը։










